2205 դիտում
10:31 26-10-2016
Պետք է զարգացնել նաև կարդալու մշակույթը, որ ամեն լրատվամիջոցի խայծը կուլ չտալ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Համացանցում ինչ-որ մի անհայտ տեղից լուր էր հայտնվել, թե իբր վարչապետն ասել է՝ բարձրացնելու եմ նվազագույն աշխատավարձը և դարձնելու եմ 100 հազար դրամ։ Միամիտ «համացանցային հայերը» հավատացին այդ ապատեղեկատվությանը և «անխնա տարածեցին» այդ սուտը։ Ամենահետաքրքիրն այն է, որ բավականին բարձր մտավոր և կրթական ցենզով մարդիկ կուլ են տվել այդ խայծը և ակտիվորեն քննարկում են «լուրը»՝ ենթադրություններ կազմելով, թե երբ է դա տեղի ունենալու։
Խնդիրը, հետևաբար, այն չէ, որ կան հարյուրավոր կայքեր, որոնք րոպեն մեկ ինչ-որ բան են «բստրում», այլ չկան բավական թվով ընթերցողներ, որոնք հեշտությամբ կարողանում են «թացը չորից» տարբերակել։ Ինչպես ամեն մի հարցում, այստեղ էլ պետք է զարգացնել նաև կարդալու մշակույթը, երբ ընթերցողը կամ օգտատերը հասկանում է, թե որ աղբյուրն է հեղինակավոր, իսկ որը՝ ոչ, որ լրատվամիջոցն է սոլիդ, իսկ որը՝ «թեթևսոլիկ»։ Վերջիններս նույնպես պետք է լինեն, թող զարգանան, բարգավաճեն, հարստանան, «քլիքներ» հավաքեն՝ դա նորմալ է։ Նորմալ չէ, որ մարդիկ, որոնք կարդում են դրանք և հաճույք են ստանում, չեն հասկանում, որ այս մի լրատվամիջոցը հաճույք ստանալու համար է, իսկ այս մեկը՝ տեղեկատվություն քաղելու և մտածելու»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
16041 դիտում
21:10 10-12-2019
Արտավազդ Թորոսյանը զգուշացնում է կուլ չտալ խայծը, որով գնորդներին «առաջարկում են էժան գնով բնակարաններ»
1057 դիտում
22:19 03-11-2023
Թշնամական քարոզչական խայծը պարբերաբար կուլ են տալիս հենց մեզանում․ իրանագետ
1222 դիտում
08:37 05-12-2023
Քաղաքական իշխանությունների խայծը կուլ տված դատավորը մնաց ձեռնունայն. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան