3374 դիտում
21:12 24-10-2016
Տեղի է ունեցել ՄԻՊ առընթեր խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի հերթական նիստը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Խորհրդի պարբերական այցելության ենթակա ազատությունից զրկման վայրերի ցանկը և ժամանակացույցը:
Հաստատվել է Խորհրդի անդամների մասնակցությունը Պաշտպանի աշխատակազմի կողմից ազատությունից զրկման վայրեր կազմակերպվող այցելություններին: Մանրամասն քննարկվել և ուսումնասիրվել են օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ հանդիսացող Խորհրդի մի շարք անդամների «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ չհայտարարված այցի արդյունքները:
Նիստի օրակարգում քննարկման առարկա են դարձել ազատությունից զրկման վայրերում մահվան, մասնավորապես՝ ինքնասպանության դեպքերի կանխարգելմանն ուղղված համակարգային միջոցառումների և մեխանիզմների մշակման հարցերը: Նախանշվել է պետական համապատասխան մարմինների ներգրավմամբ՝ համատեղ քննարկման հիման վրա նախանշել այն միջոցառումները, որոնք համակողմանիորեն կնպաստեն ինքնասպանության կամ ինքնավնասման դեպքերի կանխարգելմանն այդ վայրերում:
Նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է նաև Խորհրդի անդամների ներգրավվածությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից խոշտանգումների կանխարգելման ոլորտում կազմակերպվող ուսուցողական և այլ բնույթի միջոցառումներին:
Առանձնապես կարևորվել է նաև ուսուցողական ծրագրերին քրեակատարողական ծառայողների մասնակցությունը:
[b]
ՄԻՊ աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
2445 դիտում
19:51 02-05-2017
Տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը
970 դիտում
13:50 29-09-2016
Հաստատվել է ՀՀ ՄԻՊ-ին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի նոր կազմը
3378 դիտում
21:46 15-09-2017
Կայացել է Պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը
Այս բաժնից
574 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան