211652_close_icon
views-count3378 դիտում article-date 21:46 15-09-2017

Կայացել է Պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստի այսօրվա օրակարգում քննարկվել է ազատությունից զրկման վայրերում մարդկանց իրավունքների պաշտպանության խնդիրը։ Հանդիպմանը մասնակցել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներ և ոլորտի մասնագետներ։ Քննարկվել են ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքին առնչվող խնդիրներ, ձերբակալվածների և կալանավորվածների պահելու վայրերում խոշտանգման և վատ վերաբերմունքի հետ կապված բժշկական հետազոտությունների արձանագրության ձևերի և դրանց լրացման կարգի համապատասխանության հարցը միջազգային իրավական չափանիշներին։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև փակ հաստատություններում անձանց և հատկապես անչափահասների կրթության իրավունքի ապահովմանն առնչվող ու ձերբակալվածներին պահելու վայրում մերձավոր ազգականների հետ միջնորմով տեսակցությունների հետ կապված խնդիրներին։ Հանդիպման ավարտին քննարկման առարկա են դարձել նաև հոգեբուժական հաստատություններում անձի իրավունքների ապահովման խնդիրները։ [b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր