28467 դիտում
15:37 06-10-2017
Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն ուսման վարձի խնդիրներ չեն ունենա. ՀԵՀ-ը փոխհատուցում է
Հոկտեմբերի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր են հանձնվել երկու և ավելի երեխա ունեցող 22 ուսանողների։
Ծրագրից օգտվող երիտասարդ ծնողները ներկայացնում են Երևանում, ՀՀ մարզերում գործող պետական բուհերը, ինչպես նաև` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը՝ Երևանի պետական կոնսերվատորիան, Երևանի պետական բժշկական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, պոլիտեխնիկական, լեզվահասարակագիտական, Գորիսի, Գավառի, Վանաձորի պետական համալսարանները և այլն։ Ծրագրից կարող են օգտվել ՀՀ պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատում սովորող ուսանողները։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրականացնում է «Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում» ծրագրի արդեն 7-րդ փուլը։ 7 փուլերի ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել է 153 փոխհատուցում։ Ընդ որում, ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ամբողջությամբ և ամբողջ ուսումնառության ընթացքում։ «Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի խնայողությունների հաշվին և ՀՀ Նախագահի հանձնարարականով. որևէ ուսանող ուսման վարձի պատճառով չպետք է խնդիրներ ունենա կրթության ընթացքում։ Եվ ես հավաստիացնում եմ ձեզ՝ քանի Երիտասարդական հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում, այս ծրագրի համար միշտ գումար խնայելու ենք և միշտ գումար ունենալու ենք»,- ասաց Կարեն Ավագյանը։
Ռուզան Աղաբեկյանը ծրագրի շահառուներից է, սովորում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի երրորդ կուրսում, և արդեն երրորդ տարին է՝ նրա ուսման վարձը փոխհատուցում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ «Ծրագրի շնորհիվ կարողանում եմ շարունակել ուսումս, խնայված գումարն էլ օգտագործում ենք երեխաների համար»,- ասում է Ռուզան Աղաբեկյանը։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողուհի Լիլիթ Կարապետյանը ծրագրի մասին տեղեկացել է ՀԵՀ կայքից. «Մեծ օգնություն է իմ ընտանիքին, ինչի համար երախտագիտությունս եմ հայտնում կազմակերպիչներին»։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3470 դիտում
16:37 16-03-2017
Երեխաներ ունեցող ուսանողները ստացան ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր. նրանց ուսման վարձը կհոգա ՀԵՀ-ը
6578 դիտում
16:44 03-02-2015
Ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար պետք է փաստաթղթերն անձամբ ներկայացնել ՀԵՀ-ին
Այս բաժնից
865 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
970 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
697 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին