Ալլա Պուգաչովան նոր հիթ է թողարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խորհրդային և ռուս լեգենդար երգչուհի Ալլա Պուգաչովան զարմացրել է երկրպագուներին նոր՝ «Не звони» հիթով:
Այս մասին հայտնում է HTB-ն:
Լուրեր են պտտվում, որ պրիմադոննան բեմ կվերադառնա 2017 թ.-ի գարնանը: Իսկ Ա. Պուգաչովան լրագրողների հարցին՝ արդյոք վերադառնալու է բեմ, պատասխանել է միայն ժպիտով, քանի որ նա, սովորաբար, «չի սիրում բացել գաղտնիքները»:
-Անհամբեր սպասում ենք,- հայտնում են երգչուհու կոլեգաները:
-Դա իսկական ռումբի պայթյունի կնմանվի,- հավելել են երկրպագուները: