slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Գործադիրը համաձայնություն է տվել միջազգային համագործակցության վերաբերյալ մի շարք նախաձեռնություններին
211652_close_icon

Գործադիրը համաձայնություն է տվել միջազգային համագործակցության վերաբերյալ մի շարք նախաձեռնություններին

views-count3643 դիտում article-date 16:11 20-10-2016
Գործադիրը համաձայնություն է տվել 2000թ. հուլիսի 24-ին ստորագրված` «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ժամկետը 7 տարով երկարաձգելու մասին»» համաձայնությունը հայտագրերի փոխանակմամբ կնքելու առաջարկությանը: Համաձայնագրի գործողության հերթական ժամկետն ավարտվում է 2016թ. նոյեմբերի 25-ին: Տարեսկզբին ամերիկյան կողմը ծանուցել է համաձայնագրի ժամկետը ևս 7 տարով երկարաձգելու պատրաստակամության մասին: Մասնավորապես՝ համաձայնագրով նախատեսվում է զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող համապատասխան սարքավորումների, նյութական միջոցների, տեխնոլոգիաների անհատույց տրամադրում, անձնակազմի ուսուցում և այլն: Կառավարությունը համաձայնություն է տվել «ԱՊՀ մասնակից պետությունների` ավտոմոբիլաշինության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի կնքումը հնարավորություն կընձեռի իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա ԱՊՀ մասնակից պետությունների շրջանակում զարգացնել ավտոմոբիլային արդյունաբերությունը, ստեղծել ճյուղային կոոպերացիայի զարգացման համար բարենպաստ պայմաններ, բարձրացնել գործարար ակտիվությունը: Համաձայնություն է տրվել «2009թ. նոյեմբերի 20-ի` ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների համաձայնեցված զարգացման մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի բեռների միջազգային փոխադրման և տարանցման դյուրացմանը, դրանց կառավարող ընթացակարգերի պարզեցմանը,, տրանսպորտային ծախսերի նվազեցմանը, ճանապարհային անվտանգության պայմանների բարելավմանը և այլ երկրներից բեռների տարանցման ներգրավմանը: Կառավարության համաձայնությանն է արժանացել նաև «ԱՊՀ մասնակից պետությունների` լեռնամետալուրգիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը: Համաձայնագրի հիմնական նպատակն է դիմակայել արտաքին մարտահրավերներին, բարձրացնել ԱՊՀ անդամ երկրներում գործող լեռնա-մետալուրգիական ձեռնարկությունների և կազմակերպությունների համագործակցության կապերը՝ ուղղված տնտեսության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև տեխնոլոգիական և ինովացիոն համակարգերի թարմացմանը, էներգախնայող և բնապահպանական համակարգերի ներդրմանը: Գործադիրը համաձայնություն է տվել նաև «ԱՊՀ մասնակից պետությունների` սպառողների իրավական իրազեկվածության ոլորտում համագործակցության մասին», «ԱՊՀ մասնակից պետությունների՝ կեղծ արտադրանքի արտադրության և տարածման հակազդման ոլորտում համագործակցության մասին», «ԱՊՀ մասնակից պետությունների՝ բույսերի կարանտինի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկությանը: Կառավարությունը հավանություն է տվել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» 1970թ. կոնվենցիայի դրույթների կիրարկման վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցին: Այն պայմանավորված է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով. յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ պետությունը ներկայացնում է ազգային զեկույց իր տարածքում և միջազգային մակարդակով իրականացված միջոցառումների մասին՝ մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու նպատակով:

Նմանատիպ նյութեր