211652_close_icon
views-count679 դիտում article-date 17:26 04-06-2015

Գործադիրը հավանություն է տվել միջազգային համագործակցության մի շարք արձանագրություններին

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի անբաժանելի մաս կազմող երկու արձանագրությանը և «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին արձանագրությանը: Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի 6-րդ փոփոխության» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Բուն համաձայնագիրը կնքվել է 2010 թվականին: 6-րդ փոփոխությամբ նախատեսվում է նշված նպատակին լրացուցիչ հատկացնել 6 մլն 683 հազար ԱՄՆ դոլար, որի դեպքում հատկացման ընդհանուր թիվը կգերազանցի 51 մլն դոլարը: 6-րդ փոփոխությունը նախատեսում է, որ դրամաշնորհ ստացողը պետք է մշակի քաղաքացիական ավիացիայի նոր օրինագիծ, սահմանի վերջինիս առնչվող ընթացակարգերը, փոփոխություն կատարի բնապահպանական և բնօգտագործման վճարների օրենքում՝ Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբուծարաններում օգտագործվող ստորգետնյա ջրի վճարը սահմանելով ծավալի 100 տոկոսի չափով, ինչպես նաև ապահովի ջրի որակի և ջրօգտագործման թույլտվության տվյալների հասանելիությունը հանրությանը:

Նմանատիպ նյութեր