211652_close_icon
views-count5805 դիտում article-date 10:11 20-10-2016

ՊԵԿ-ը «Երևանի բժշկական կենտրոնին» 100 մլն դրամ տուգանք է նշանակել. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Երևանի բժշկական կենտրոնի» փակման թեմային զուգահեռ հայտնի դարձավ, որ ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել այս բժշկական կենտրոնում, որտեղ էլ արձանագրված խախտումների արդյունքում տասնյակ միլիոնների հասնող ակտ է գրել։ «ՉԻ»–ն հետաքրքրվեց ՊԵԿ-ից, թե ինչ ստուգումների մասին է խոսքը, ինչքան է տուգանվել բուժհաստատությունը, և ինչի համար է տուգանվել (շփոթմունք, անփութություն, չարաշահում, խաբեություն և այլն)։ Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին. «Երևանի բժշկական կենտրոնի» նկատմամբ իրականացված հարկային ստուգման արդյունքում գրվել է շուրջ 100 մլն դրամի ակտ։ Կենտրոնի ղեկավարությունն ընդունել է գրված ակտը, ավելին՝ արդեն կատարել է ակտի գումարի 20% չափով (շուրջ 40 մլն դրամ) վճարում։ Կազմված նյութերն ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն։ Կենտրոնի ղեկավարությունը դիմել է ժամանակացույց կազմելու խնդրանքով՝ ակտի մնացած գումարը մաս-մաս վճարերու համար։ ՊԵԿ-ն ընդառաջել Է և արդեն ստացել է ժամանակացույց կազմելու վերաբերյալ դիմումը, սակայն ժամանակացույց դեռ չի կազմվել, քանի որ չի (տրամադրվել ակտի գումարի 20%-ի վճարումը հաստատող (անդորրագիրը ինչը բացատրվում է ներկա պահին, տնօրենի պաշտոնի թափուր լինելով։ Ինչ վերաբերում է հիվանդանոցի փակմանը, նշենք, որ գործունեության դադարեցումը մեր գործողություններով պայմանավորված չէ։ Ավելին՝ կոմիտեն ընդառաջ է գնացել կենտրոնի ղեկավարությանը. արգելանք դեռ չի դրվել, սակայն որպեսզի ՊԵԿ-ը կարողանա բժշկական կենտրոնի վճարումները կանոնակարգելու համար ժամանակացույց կազմել, անհրաժեշտ է պահպանել օրենքի պահանջը և սահմանված ժամկետում անդորրագիրը ներկայացնել ՊԵԿ»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր