211652_close_icon
views-count7483 դիտում article-date 20:50 20-10-2016

Ցիանիդի արտահոսքը Բայա Մարեում համարվում է Եվրոպայում տեղի ունեցած երկրորդ ամենածանր էկոլոգիական աղետը

Ցիանիդի արտահոսքը Բայա Մարեում եղել է էկոլոգիական աղետ, որ տեղի է ունեցել 2000 թվականի հունվարի 30-ի գիշերը Ռումինիայում։ Արտահոսքի հետևանքով ցիանիդով աղտոտված ջուրը թափվել է Սոմեշ գետ, իսկ այնուհետև Տիսա և Դանուբ գետեր։ Աղետի հետևանքով Հունգարիայի ու Հարավսլավիայի ջրային օբյեկտներում սատկել է մեծ քանակի ձուկ։ Աղետը համարվում է Եվրոպայում տեղի ունեցած երկրորդ ամենածանր էկոլոգիական աղետը Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո։ Արտահոսքից հետո Սոմեշ գետում ցիանիդի պարունակությունը գերազանցում էր թույլատրելի մակարդակը ավելի քան 700 անգամ։ Սոմեշը թափվում է Տիսա, որ մեծությամբ երկրորդ գետն է Խորվաթիայում: Տիսան էլ իր հերթին թափվում է Դանուբ, որ երկրորդ ամենաերկար գետն է Եվրոպայում։ Արդյունքում աղտոտվում է ջուրը, որ օգտագործում էին Հունգարիայի շուրջ երկուսուկես միլիոն քաղաքացիներ։ Ցիանիդից բացի՝ գետում են հայտնվել ծանր մետաղներ, որ տևական բացասական ազդեցություն են գործել գետի ջրի վրա: Տիսա գետի այն հատվածում, որտեղ հայտնվել էր աղտոտված ջուրը, ոչնչացվել է ողջ կենդանական համակարգը։ Տիսա գետի հարավային՝ Սերբիայում գտնվող հատվածում ոչնչացել են ջրային կենդանիների 80 %-ը։ Տիսա գետից հանվել է ընդհանուր առմամբ 650 տոննա սատկած ձուկ։ Աղետի հետևանքով տուժել են ձկների շուրջ 62 տեսակներ, այդ թվում՝ պաշտպանության տակ գտնվող 20 տեսակ։ Խորվաթիայում կամավորների կողմից կազմակերպվել է սատկած ձկները հանումը գետից, որպեսզի դա չուտեն այլ կենդանիեր, որոնք կարող էին տարածել վարակը։ Երբ աղտոտված ջուրը հասնում է Դանուբ, նրանում ցինաիդի քանակը գերազանցում է թույլատրված չափը 20-50 անգամ։ 2002 թվականին, ըստ հունգարացի ձկնորսների, Տիսա գետում ձկների քանակը հինգ անգամ ավելի քիչ էր, քան եղել է մինչ արտահոսքը։

Նմանատիպ նյութեր