«Կովկաս գինու փառատոն». Երբ գոհ են սպառողներն ու արտադրողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայ գինեգործների արտադրանքը, որքան էլ յուրահատուկ ու որակով լինի, կարիք ուներ ներկայանալու սպառողներին: Այդ գործում մեծ դեր խաղաց վերջերս [url=https://www.facebook.com/caucasustavern/photos/?tab=album&album_id=1630875187205472]Կովկաս պանդոկու[/url]մ տեղի ունեցած «Կովկաս գինու փառատոնը»: Այն մեկտեղ էր հավաքել թե արտադրողներին, թե գինու համը գնահատողներին:
Հայկական գինու մոտ 15 արտադրողներ Կովկաս պանդոկ էին բերել իրենց լավագույն նմուշները: Հյուրասիրում էին ներկա գտնվող հյուրերին՝ պաշտոնյաներին, գործարարներին, դիվանագիտական ներկայացուցիչներին, դերասաններին և, ընդհանրապես, բոլոր ցանկացողներին:
Չոր ու քաղցր, սպիտակ ու կարմիր. Գինու բոլոր տեսակների համար Կովկաս պանդոկը նախատեսել էր համապատասխան ուտեստներ, որոնցով հյուրասիրվում էին գինի նախընտրողները:
Փառատոնի գլխավոր արժանիքը, բացի մեր գինեգործների արտադրանքը սպառողներին ներկայացնելուց, տոնական մթնոլորտն էր, որ տիրում էր ողջ երեկոյի ընթացքում: Գեղեցիկ և ազգային ոճով ձևավորված սրահները և ցուցասեղանները, հայ դասականների ստեղծագործությունների կենդանի նվագակցումը մարդկանց տեղափոխել էր աներևակայելի մի աշխարհ:
Գոհ էին թե՛ գինի արտադրող մեր ընկերությունները, թե՛ ներկա գտնվող բոլոր հյուրերը: Փառատոնը հաջողված էր: Հուսանք, այն կլինի շարունակական: