Հոկտեմբերի 17-ին ԱԺ-ն կքննարկի 4+4+4 ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները
Հոկտեմբերի 17-ին Կառավարության հրավերով Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի, որի ընթացքում, կքննարկվի նաև «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Նախագծում ներառված են 4+4+4 ձևաչափով քննարկման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընտրացուցակների հրապարակման հարցը, ընտրատեղամասում և ընտրատեղամասերից դուրս տեսախցիկներ տեղադրելու հարցը և մի շարք այլ փոփոխություններ:
Նախագիծը ներկայացնելու է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: