Մոսկվա-Երևան ուղերթի ավտոբուսի վթարի մեղավորը քնած վարորդն է եղել. ՌԴ ՆԳ փոխնախարար
Տուլայի մարզում Մոսկվա-Երևան ուղերթի ավտոբուսի վթարը տեղի է ունեցել վարորդի՝ ղեկին քնելու պատճառով։
Այս մասին նոյեմբերի 5-ին ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդեցության հանձնաժողովի լսումներում ասել է ՌԴ ՆԳ փոխնախարար, քննչական դեպարտամենտի պետ Ալեքսանդր Սավենկովը։
«Տուլայի մարզում Հայաստանի Հանրապետություն ուղևորվող ավտոբուսի մեծ վթարը տեղի է ունեցել վարորդի՝ ղեկին քնելու պատճառով»,- ասել է նա։
Նշենք.որ վարորդը՝ 44-ամյա Գառնիկ Հարությունյանը, կալանավորված է։ Վթարի փաստով քրեական գործ է հարուցվել: