211652_close_icon
views-count6135 դիտում article-date 22:50 12-10-2016

«Լեսթերը», Ռոնալդուն և Պետր Չեխը հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում

«Լեսթերը», «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը գրանցվել են Գինեսի 2017թ. ռեկորդների գրքում: «Լեսթերը» նախորդ մրցաշրջանում առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն, մինչդեռ 2014/15 մրցաշրջանում թիմը զբաղեցրել էր 14-րդ տեղ: Մրցաշարային աղյուսակում նման բարձր «թռիչքը» ռեկորդային էր ԱՊԼ-ի պատմության մեջ: Ռոնալդուն ռեկորդ է սահմանել` դառնալով բոլոր մարզիկների շրջանում թվիթերում ամենամեծ թվով բաժանորդներ ունեցող մարզիկը: Հոկտեմբերի 7-ի դրությամբ պորտուգալացու բաժանորդների քանակը կազմում է 47 մլն 265 հազար 909 մարդ: Պետր Չեխը ռեկորդսմեն է ԱՊԼ-ի շրջանակներում «չոր» հանդիպումների քանակով: Չեխ դարպասապահը 181 անգամ սեփական դարպասները անառիկ է պահել:

Նմանատիպ նյութեր