211652_close_icon
views-count62568 դիտում article-date 13:28 12-10-2016

Ժողովուրդը չի սխալվում, երբ ասում է՝ ում օրն է 40 օր. Երևանի «գաի պլաշչադկա» տեղափոխվեց կեղծած «գոլդ» համարանիշներով Lexus-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Lexus մակնիշի Օ 900 ՕՕ 09 RUS համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհային ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացել, որ նշված համարանիշները կեղծ են, և վարորդը անօրինական շահագործում է այդ համարանիշները։ Նշված խախտման համար վարորդը ենթարկվելու է վարչական պատասխանատվության՝ 200-300 հազար դրամ տուգանքի չափով։ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի, Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի կարգադրությամբ հորդորում են վարորդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, կեղծ համարանիշներ և տեխզննման կտրոններ չտեղադրեն մեքենաների վրա, հակառակ դեպքում, անկախ օրինախախտի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, նրանք վարչական պատասխանատվության են ենթարկվելու, իսկ անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները «հանգրվանելու են գաի պլաշչադկաներում»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր