34215 դիտում
14:51 05-03-2018
Երևանում տեղի ունեցավ ՀՀ Այկիկենդո ֆուլ կոնտակտ կարատեի Ազգային ֆեդերացիայի Երևանի 3-րդ գավաթի առաջնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 4-ին, Երևանի խուլ-համրերի մշակույթի պալատում տեղի ունեցավ ՀՀ Այկիկենդո ֆուլ կոնտակտ կարատեի Ազգային ֆեդերացիայի Երևանի 3-րդ գավաթի առաջնությունը։
Մասնակցում էին 200-ից ավելի մարզիկ-մարզուհիներ՝ տարբեր ակումբներից։ Ներկա էր Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գ. Զազարյանը, ով արժանացավ հատուկ շնորհակալագրի, Երևանի քաղաքապետարանի սպորտի վարչության պետ Յուրա Մամիկոնյանը։
Հատուկ շնորհակալագրի արժանացավ նաև Յուրի Աֆրիկյանը՝ մատաղ սերնդի դաստիարակության և կրթության հարցում մեծ ավանդ ունենալու համար։
Ներկա էին նաև Հայաստանում գործող ուժեղագույն ֆեդերացիաների նախագահներ և պատվավոր հյուրեր։
Մրցաշարի բացումը սկսվեց գեղեցիկ ցուցադրական ելույթներով։ Ֆեդերացիայի նախագահ, աշխարհի չեմպիոն Դավիթ Աթանեսյանը համարեց մրցաշարը հաջողված և նշեց, որ նպատակը միայն մարզիկների ֆիզիկական բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելն է, որից հետո կպատրաստվեն Հայաստանի առաջնությանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 323+
323+