Վիլնյուսում կկայանա համերգ` նվիրված Հայաստան-Լիտվա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին
Ս. թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Վիլնյուսի «Կոնգրես Հոլում» տեղի կունենա սիմֆոնիկ համերգ՝ նվիրված Հայաստան-Լիտվա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Համերգը կազմակերպել է Լիտվայում ՀՀ դեսպանությունը:
Երեկոյի ընթացքում հանդես կգան Լիտվայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը` Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Տ. Չուխաջյանի, Մ. Չյուռլյոնիսի, Մ. Իպոլիտով-Իվանովի, Ս. Ռախմանինովի, Ժ. Բիզեի ստեղծագործությունների կատարումներով:
Համերգը կղեկավարեն դիրիժորներ Կոնստանտին Օրբելյանը և Գինտարաս Ռինկյավիչուսը: