Տիգրան Ուրիխանյանը մտադիր է հետ վերցնել մանդատից հրաժարականի դիմումը. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարականի դիմում ներկայացրած Տիգրան Ուրիխանյանի ոգևորությունն անցել է, և նա որոշել է հետ վերցնել հրաժարականի իր դիմումը։
Հիշեցնենք, ըստ ԱԺ կանոնակարգի, եթե 15 օրվա ընթացքում պատգամավորը հետ է վերցնում հրաժարականի դիմումը, մանդատից չի զրկվում։ Մեր տեղեկություննրով՝ Ուրիխանյանը իր այդ մտադրության մասին խոսել է նախկին կուսակցի՝ Վահան Բաբայանի հետ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]