Անկարայում մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են իրենց
Անկարայում հերթական ահաբեկչական պայթյունն է տեղի ունեցել, հաղորդում է թուրքական Milliyet թերթը։
Թերթը նշում է, որ հանձնվելու ոստիկանության կոչին 2 մահապարտ ահաբեկիչներն ի պատասխան գործի են դրել պայթուցիկ սարքեր և տեղում մահացել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 200 կգ նյութ, որոնցով պատրաստվել էր պայթուցիկը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հաղորդվում է, որ մահապարտները Քրդական աշխատավորական կուսակցության անդամներ էին։ Թուրք-քրդական հակամարտությունը շարունակվում է ավելի քան 25 տարի։ Հակամարտության հետևանքով 40 հազարից ավելի մարդ է զոհվել։