211652_close_icon
views-count926 դիտում article-date 17:50 06-10-2016

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 6-ին հանդիպեց Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Իզաբել Դինգիզյանի հետ: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ ուրախ է մեկ տարի անց կրկին Երևանում հանդիպել Իզաբել Դինգիզյանի հետ, ով անցյալ տարի Հայաստան էր այցելել 2015թ. ապրիլին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Իզաբել Դինգիզյանը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց իր այցելության նպատակներն ու ունեցած հանդիպումների արդյունքները։ Զրուցակիցները համակարծիք էին, որ խորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը իր կարևոր նպաստն է բերում միջպետական հարաբերությունների զարգացմանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց հայ-շվեդական հարաբերությունների առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին՝ բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, առևտրատնտեսական փոխգործակցության խթանմանը, մշակութային փոխանակումների ակտիվացմանը։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ս.թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, դրա ընթացքում Արդբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները, Բաքվի արկածախնդրության հետևանքների վերացմանը և ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղաղմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Նմանատիպ նյութեր