211652_close_icon
views-count4005 դիտում article-date 10:31 06-10-2016

Պահանջվում է բարձր զգոնություն ռազմական գործողությունների բռնկում թույլ չտալու համար. Կազիմիրով. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««ԼՂՀ նախագահի հրավերով մասնակցեցի ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի արարողություններին։ Ամենամեծ տպավորությունս այն է, որ մարդիկ դասեր են քաղել ապրիլյան պատերազմից, տրամադրված են, որպեսզի թույլ չտան հետագա սրացումներ շփման գծում, այս ուղղությամբ ժողովրդի տրամադրությունն ու տրամադրվածությունը չափազանց հստակ է»,- այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռուսաստանցի դիվանագետ, 1992-1996թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի նախկին համանախագահ, Լեռնային Ղարաբաղի խնդրով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը՝ ներկայացնելով շաբաթներ առաջ իր կատարած այցն Արցախ։ Ըստ նրա՝ ԼՂՀ ժողովուրդը քաղել է այն դասը, որ իրերի դրությունը բանակցային սեղանին և իրավիճակը ղարաբաղաադրբեջանական շփման գծում պահանջում է հատուկ ուշադրություն, բարձր զգոնություն, քանի որ տարբեր տեսակի ինտրիգային, ավանտյուրիստական ծրագրեր կարող են շարունակել կազմվել։ «Ուստի, իհարկե, պահանջվում է բարձր զգոնություն՝ թույլ չտալու համար շփման գծում միջադեպերի, առավել ևս՝ ռազմական գործողությունների բռնկում և առաջացում»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր