3159 դիտում
09:18 05-10-2016
Ինչու է Յուրի Խաչատուրովը նշանակվել անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի Է՝ հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, նրա փոխարեն նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվեց Արմեն Գևորգյանը, իսկ վերջինիս փոխարեն ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախագահի աշխատակազմին Արմեն Գևորգյանին և Յուրի Խաչատուրովին ներկայացնելու պաշտոնական արարողությունից հետո, երբ արդեն տեսախցիկները դահլիճից դուրս են բերվել, Սերժ Սարգսյանը ներկաներին բացատրել է, թե ինչու է Յուրի Խաչատուրովին նշանակել անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Նա, մասնավորապես ասել է, որ ինքը Յուրի Խաչատուրովի թեկնածությունն առաջարկելու է ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնի համար։ Եթե ՀԱՊԿ անդամ երկրները, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանը, համաձայնի, ապա Խաչատուրովն առաջիկայում կնշանակվի այդ պաշտոնում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
9395 դիտում
13:54 03-10-2016
Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
12063 դիտում
09:24 13-09-2018
Առաջիկա օրերին Յուրի Խաչատուրովը կլքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը․ «Ժամանակ»
5541 դիտում
15:03 14-04-2017
Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով