Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։
Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Յուրի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ նշանակել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար»:
Ավելի վաղ Սերժ Սարգսյանի հրամանագրով Յու. Խաչատուրովն ազատվել էր Յուրի Խաչատուրովն ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: