2335 դիտում
11:17 04-10-2016
«Հետընտրական պրոցեսների» միապաղաղ բնույթը դրդում Է քաղաքացիներին քվեարկել իշխանության օգտին. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Որևէ ընտրությունների արդյունքներ վերլուծելիս պետք է հիմնվել այն թվերի վրա, որոնք հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի տնտեսական վիճակը վերլուծելիս անհրաժեշտ է, իմ կարծիքով, հենվել Ազգային վիճակագրական ծառայության տվյալների վրա (որոնք, ի դեպ, առանձնապես հուսադրող չեն)։
Իհարկե, կարելի է հայտարարված թվերը վիճարկել, ասել, որ դրանք սուտ են, փչած են և նկարած են, և գուցե շատ դեպքերում դա հենց այդպես է, բայց այդ բողոքներն ու դժգոհությունները, միանգամայն կիրառելի լինելով քարոզչության տեսանկյունից, զուտ վերլուծության առումով ոչինչ չեն տալիս։
Երբ ընդդիմադիրներն ասում են՝ իշխանությունը սա արեց, նա արեց, միանգամից երկու հարց է առաջանում՝ ա/ դուք սպասում իք, որ այս անգամ չի՞ անի, բ/ իսկ դուք ի՞նչ եք արել դրա դեմն առնելու համար։ 21 տարի կրկնվող բողոքները կորցրել են իրենց թարմությունը ու այլևս չեն ընկալվում որպես բացատրություն։
Հակված եմ անգամ ենթադրելու, որ այդ «հետընտրական պրոցեսների» միապաղաղ բնույթը դրդում է քաղաքացիներին ավելի «կուռ շարքերով» գնալ ընտրական տեղամասեր և քվեարկել իշխանության օգտին»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
9785 դիտում
12:37 25-09-2018
Մեսին առաջին անգամ քվեարկել է Ռոնալդուի օգտին. Մխիթարյանը քվեարկել է նույնկերպ
Այս բաժնից
1870 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4873 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են