211652_close_icon
views-count4561 դիտում article-date 09:02 04-10-2016

Կրասնոդարում ավարտվել է ԱՊՀ երկրների դպրոցականների միջազգային մարզական 4-րդ մրցաշարը

ՌԴ Կրասնոդար քաղաքում ավարտվեց ԱՊՀ երկրների դպրոցականների միջազգային մարզական 4-րդ մրցաշարը, որին մասնակցում էին ԱՊՀ անդամ տաս երկրների հինգ հարյուր դպրոցական մարզիկներ` բասկետբոլ (տղաներ), վոլեյբոլ, սեղանի թենիս, բաթմիտոն, բասկետբոլ 3X3 <<աղջիկներ>> և շախմատ մարզաձևերից: Մրցաշարի կազմակերպիչն է դպրոցականների համառուսական մարզական ֆեդերացիան, որը ղեկավարում է օլիմպիական չեմպիոն ռուսաստանի պետական դումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան: Ինչպես Կրոսնադարից մեզ հայտնում է Հայաստանի պատվիրակության ղեկավար Արման Այվազյանը, մեր դպրոցականները բավականին լավ եյույթներ են ունեցել այս ստուգատեսում: Բասկետբոլի տղաների թիմը կիսաեզրափակիչում 55:35 հաշվով պարտության մատնելով Ռուսաստանի թիմին՝ անցավ եզրափակիչ, սակայն եզրափակիչ փուլում 53:45 հաշվով պարտություն կրելով ՈՒզբեկստանի թիմին զբաղեցրեց պատվավոր II հորիզոնականը: 3X3 բասկետբոլի աղջիկների թիմը եզրափակչում 6:13 հաշվով զիջեց Բելոռուսիայի թիմին և նույնպես զբաղեցրեց պատվավոր II հորիզոնականը: Բաթմինտոնի թիմային հաշվարկում Հայաստանի թիմը գրավեց պատվավոր III հորիզոնականը, իսկ անհատական պայգարում Մանե Ստեփանյանը զբաղեցրեց պատվավոր II հորիզոնականը, Էրիկ Կրբաշյանը պատվավոր III հորիզոնականը: Աղջիկների զուգախաղերում Մանե Ստեփանյանը և Գայանե Մամաջանյանը դարձան ոսկե մեդալակիր՝ զբաղեցնելով I հորիզոնականը, իսկ տղաների զուգախաղերում Էրիկ Կրբաշյանը և Արման Վարդանյանը զբաղեցրեցին պատվավոր III հորիզոնականը: Սեղանի թենիսի մրցապայքարում մեր մարզիկները թիմային հաշվարկով զբաղեցրեցին I հորզոնականը՝ նվաճելով ոսկե մեդալ, իսկ անհատական պայքարում Ավետ Վասիլյանը նվաճեց ոսկե մեդալ զբաղեցնելով I հորիզոնականը: Վոլեյբոլի թիմը գրավեց 4-րդ տեղը, իսկ ֆուտզալի թիմը 6-րդ տեղը: Այսօր Հայաստանի պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:

Նմանատիպ նյութեր