4566 դիտում
20:22 03-10-2016
«Քաղաքացիական պայմանագիրը» պարտությունից հետևություններ կանի. Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ երեկ Գյումրիում և Վանաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտությունից հետո հետևություններ են անելու անեն:
Հարցին, թե երեկ տեղի ունեցած ընտրություններից հետո շարունակո՞ւմ են պնդել, որ ՀՀ-ում հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանափոխություն կատարել, Փաշինյանը պատասխանեց. «Ես շարունակում եմ պնդել, որ առանց ժողովրդի կամարտահայտման իշխանափոխություն հնարավոր չէ անել, որովհետև ժողովուրդն այն գործոնն է, որը որոշումներ է կայացնում: Իշխանափոխությունն արվում է հանուն ժողովրդի, ոչ թե ի հեճուկս»:
Հարցին, թե նման պարտությունից հետո հնարավո՞ր է հրաժարվի մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Փաշինյանը պատասխանեց, թե կուսակցությունն առաջիկայում քննարկումներ կկազմակերպի, որոշումներ կկայացնի, որից հետո նոր կհայտարարեն առաջիկա անելիքների մասին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2674 դիտում
15:00 24-12-2024
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում
3616 դիտում
20:37 19-12-2024
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան - «Նոր տարվա կինո»