Բացվել են բոլոր 837 ընտրատեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ՀՀ ԿԸՀ
Առավոտյան` ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 837 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:
Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ այսօր` հոկտեմբերի 2-ին, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 377 համայնքներում` այդ թվում նաև Գյումրիում և Վանաձորում, անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: