211652_close_icon
views-count3315 դիտում article-date 21:03 23-09-2018

Ժամը 20:00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը․ հանձնաժողովները սկսել են հաշվարկը

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտվեց. ժամը 20:00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրական տեղամասերը և մեկնարկել է ձայների հաշվարկը: Ժամը 00:00-ից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների աղյուսակավորումը՝ ըստ ընտրական տեղամասերի, տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Ընտրություններին մասնակցել են «Ժառանգություն» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան), «Լույս» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյան), «Երևանի հանրություն» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյան), «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության), «Հայկազունիներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյան), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյան), ՕԵԿ-ը (քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյան), ՀՅԴ-ն (քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյան), «Ռեֆորմիստներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյան), «Երևանցիներ» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյան):

Նմանատիպ նյութեր