Հակառակորդը ՊԲ հարավային և արևելյան ուղղությամբ կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր. ԼՂՀ ՊՆ
Սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ՊԲ հարավային և արևելյան ուղղությամբ, որտեղ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
[b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
[/b]