211652_close_icon
views-count1409 դիտում article-date 21:23 28-09-2016

ՊԲ ռադիոտեխնիկական գումարտակներից մեկում մեկնարկել է մարտավարական զորավարժություն

Հանրապետության օդային սահմանի անվտանգության ապահովման նպատակով ՊԲ-ում մշտապես իրականացվում են հակաօդային պաշտպանության զորքերի մարտունակության ու մասնագիտական ունակությունների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ: Սեպտեմբերի 26-ից ՊԲ ռադիոտեխնիկական գումարտակներից մեկում մեկնարկել է մարտավարական զորավարժություն, որը ղեկավարում է բանակի ՀՕՊ պետը: Զորավարժությունը նպատակ է հետապնդում կատարելագործել հրամանատարների և շտաբների աշխատանքների ներդաշնակումը, ինչպես նաև անձնակազմի մոտ ձևավորել բարձր բարոյակամային հատկանիշներ:

Նմանատիպ նյութեր