211652_close_icon
views-count1423 դիտում article-date 16:59 27-09-2016

Մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2798» սոցիալական բաղադրիչ-ծրագիրը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, արդեն երրորդ տարին անընդմեջ, մայրաքաղաքի տոնին նվիրված միջոցառումներն առանձնանում են իրենց սոցիալական բաղադրիչով։ ՙԷրեբունի-Երևան 2798ե տոնակատարության միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի ծննդյան տարիների թվով պայմանավորված՝ 2798 ընտանիք քաղաքապետարանի կողմից որպես նվեր կստանա էլեկտրատեխնիկական անհրաժեշտ սարքավորումներ՝ այդ թվում սառնարաններ, լվացքի մեքենաներ, վառարաններ, գազօջախներ, հեռուստացույցներ և այլ տեխնիկա։ ՙԵրևան՝ արևի քաղաքե կարգախոսով անցկացվող տոնակատարության սոցիալական ծրագրի մեկնարկն այս տարի ևս ազդարարվել է Երևանի քաղաքապետարանի վարչական շենքին հարակից տարածքից, որտեղից նվերներով բեռնված ՙԷրեբունի-Երևան 2798ե տոնակատարությունը խորհրդանշող համապատասխան ձևավորմամբ մեքենաները քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան աշխատակիցների ուղեկցությամբ շարժվել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների` ծրագրում ներառված ընտանիքների տներ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ, մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումների աշխատանքային խմբի անդամ Ռուզաննա Զաքարյանի խոսքով՝ ծրագրի նպատակն ու առաքելությունը ոչ միայն սոցիալական բաղադրիչն է, այլև քաղաքային իշխանության կողմից ցուցաբերվող մշտական ուշադրության ընդգծումը։ «Սեպտեմբերի 27-ից 10 օր շարունակ կկազմակերպվեն տնայցեր և, շնորհավորելով մայրաքաղաքի գալիք տոնի առիթով, մեր համաքաղաքացիներին կհանձնվեն նվերներ՝ փոխանցելով մի փոքր արև և ջերմություն։ Մենք նախապես աշխատանքներ ենք տարել նաև՝ բացառելու նախորդ տարիներին ծրագրում ընդգրկված ընտանիքներին, բացի այդ, ցուցակները կազմելիս հաշվի ենք առել մեր համաքաղաքացիների առաջարկները։ Այս տարի ծրագրում ներառվել են նաև ապրիլին առաջնագծում ծավալված ռազմական գործողությունների մասնակից, վիրավորում ստացած և զոհված զինծառայողների ընտանիքները», - նշել է Ռուզաննա Զաքարյանը՝ հավելելով, որ ՙԷրեբունի-Երևան 2798ե սոցիալական բաղադրիչ-ծրագրում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ, ինչպես նաև երիտասարդ ու սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ, Արցախյան պատերազմի մասնակցիների և զոհված ազատամարտիկների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, նաև միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ։ [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր