211652_close_icon

Ազատամարտիկի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, իսկ վիրահատվելու գումար չկա. օգնության խնդրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5256 դիտում article-date 15:37 27-09-2016
Օրեր առաջ հրատարկվեց նյութ 63-ամյա ազատամարտիկ Համլետ Եսայանի առողջական խնդիրների մասին։ Բժիշկները նրա մոտ հայտնաբերել էին չարորակ ուռուցք, որն անհաժեշտ էր շտապ վիրահատել: Վիրահատության արժեքը կազմում է 1.200.000 ՀՀ դրամ, որից 500 000 դրամը ընտանիքը մի կերպ վճարել էր, և մնացած 700 000-ի համար դիմել հանրության աջակցությանը: Թոշակի անցած ռեժիսորը, իսկ հետագայում արդեն նաև բժիշկը չունի միջոցներ սեփական վիրահատության գումարը վճարելու համար։ Հրաժարվելով բոլոր տեսակի կոչումներից, ազատամարտիկը ապրել է այն գիտակցությամբ, որ հանուն հայրենիքի կռվելը ոչ թե կոչում է, այլ պարտավորվածություն։ Հիմա էլ այդ գումարին ավելացել է քիմիաթերապիայի արժեքը՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբաանական բժշկական կենտրոնում նրան նշանակվել է բուժման կուրս` կազմված չորս էտապից: Ընտանիքն էլ ավելի է հայտնվել անելանելի վիճակում և ունի հասարակության աջակցության կարիքը։ Եթե նրանց 25 ամյա որդին՝ Նարեկը, որը մեկուկես տարի առաջ զոհ դարձավ անտարբերության՝ ավտովթարի, լիներ իր հոր կողքին, ավելի հեշտ կլիներ կարգավորել այս խնդիրը,սակայն հիմա նրանք առավել քան երբևէ ունեն մեր աջակցության կարիքը: Հայէկոնոմբանկում Հ.Եսայանի կնոջ Անուշ Մարտիրոսյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ [b]163568001032 ՀՀ դրամ; 163568001065 ՌԴ ռուբլի; 163568001040 ԱՄՆ դոլար; SWIFT:ARECAM22[/b] Զանգահարել [b]+37494 50-40-81[/b] հեռախոսահամարով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր