211652_close_icon
views-count25533 դիտում article-date 09:25 27-09-2016

Հավատում ենք Կոտայքի մարզպետին, նախարարին. ժամանակավորապես դադարեցնում ենք գործադուլը, նպաստառուներից էլ ներողություն ենք խնդրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, [color=#CC0000]SHAMSHAYN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել Կոտայքի մարզում տեղի ունեցած լարված ու պայթյունավտանգ իրավիճակի մասին, երբ «Հայփոստ» ՓԲԸ-ի Հրազդանի մասնաճյուղի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել և այդ գործադուլին միացել էին նաև բազմաթիվ թոշակառուներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր, սակայն, «Հայփոստ»-ի աշխատակիցները, դրսևորելով մարդկային վերաբերմունք, ժամանակավորապես դուրս են եկել աշխատանքի, որպեսզի թոշակառուները, նպաստառուները կարողանան ստանալ այս օրերին բաժանվող իրենց թոշակները, նպաստները, ինչպես նաև աղքատության գումարները։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում աշխատակիցներն ասում էին. «Նախ, մեր շնորհակալությունն ենք հայտնում Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, ով, երեկ իմանալով իրավիճակի մասին, շտապ մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություն ու արդեն աշխատանքներ է տանում «Հայփոստ»-ի ղեկավարության, ինչպես նաև Կապի և տրանսպորտի նորանշանակ նախարարի հետ, որպեսզի գտնեն լուծում այդ խնդիրը կարգավորելու ուղղությամբ։ Շնորհակալություն ենք ուզում հայտնենք նաև «Հայփսստ»-ի ղեկավարությանը, ովքեր գոնե այս պահին ընդառաջել են, որ կքննարկեն մեր բարձրացրած խնդիրը և կաշխատեն լուծում գտնել։ Մենք, վստահելով մարզպետ Կ. Գուլոյանին, մինչև ամսի 10-ը դադարեցնում ենք մեր գործադուլը ու եթե մինչև այդ օրը խնդիրը չլուծվի, ստիպված գնալու ենք ծայրահեղ միջոցների»։ Հրազդանի «Հայփոստ»-ի աշխատակիցներն այնքան անկեղծ էին, որ երեկվա գործադուլի համար ներողություն էին խնդրում նպաստառուներից, թոշակառուներից, տեղի ազգաբնակչությունից, որ իրենց գործադուլի արդյունքում այդ օրը մարդիկ չկարողացան ստանալ իրենց չնչին գումարները։ Ի դեպ, չնչին աշխատավարձ են ստանում նաև նույն «Հայփոստ»-ի աշխատակիցները, որոնց մեծ մասը երկար տարիների աշխատանքային հարուստ փորձ ունի նշված բնագավառաում։ Ինչպես ավելի վաղ Հրազդանից [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/26/96634/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ սեպտեմբերի 26-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում։ «Հայփոստ» ՓԲԸ-ի Հրազդան մասնաճյուղի ողջ անձնակազմը՝ ի նշան բողոքի հավաքվել էր Հրազդան քաղաքում գործող իրենց մասնաճյուղի առջև և հայտարարում էին անժամկետ գործադուլ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում աշխատակիցներն արդարացիորեն ասել էին, որ իրավիճակի մասին իրենք դիմում-խնդրանքով հայտնել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ հույս ունենալով, որ վարչապետի անմիջական միջամտության արդյունքում «Հայփոստ» ՓԲԸ-ի մեղքով մեծ թվով ընտանիքներ չեն արտագաղթի և կշարունակեն իրենց աշխատանքը հանուն ժողովրդի։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ստորագրողները հայտնում են, որ 2007 թվականին մասնավորեցվել է նշված կառույցը և մինիմալ գներով վաճառվել ներկայիս սեփականատիրոջը, որից հետո Հրազդանի մասնաճյուղի աշխատակիցները սկսել են հույս փայփայել, որ ամեն ինչ կկարգավորվի և կառույցն ավելի գործուն կդառնա։ Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների՝ կատարվել են տեսողական որոշ բարեփոխումներ, սակայն աշխատակիցների աշխատավարձերի առումով որևէ փոփոխություն չի կատարվել. «Մենք հաշվի ենք առել երկրում տիրող սոցիալական ծանր դրությունն ու բոլորս աշխատել ենք ծանրաբեռնված ռեժիմով։ Հիմա «Հայփոստ»-ը որոշել է, որ Հրազդանի մասնաճյուղը պետք է փակվի և այն միանա Գեղարքունիքի մարզին։ Այսինքն, ստացվում է՝ մենք պետք է հրազդանցու թոշակը, նամակը, ծանրոցը, ծանուցագրերը հանձնենք Սևանից, այն դեպքում, երբ դա չի բխում նաև բնակչի շահերից»։ [img]/ups/images/0943326001474887613982117.jpg[/img] [img]/ups/images/0233080001474887629905821.jpg[/img] [img]/ups/images/0117640001474887675600859.jpg[/img] [img]/ups/images/0437837001474887686264432.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր