211652_close_icon
views-count3643 դիտում article-date 23:37 23-09-2016

Երևանում կանցկացվի «Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացնի «Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողով-փառատոնը, որը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Գիտաժողով-փառատոնն աննախադեպ իրադարձություն է կոմիտասագիտության և հայկական երաժշտության ուսումնասիրության պատմության մեջ՝ ծրագրային հագեցվածության, զեկույցների և միջազգային հեղինակավոր գիտնականների ներգրավվածության առումով: «Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողովի շրջանակում՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ծրագրի փառատոնային հատվածի բացումը: Համերգային ծրագրերով հանդես կգան երաժիշտ-կատարողներ՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Ճապոնիայից: Հայաստանից հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Ս. Հովհաննիսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Ռ. Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Հ. Թոփիկյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Հ. Չեքիջյան), Անահիտ Պապայանը (սոպրանո), Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Իրինա Զաքյանը (սոպրանո): «Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողովի բացումը կկայանա սեպտեմբերի 27-ին, ժամը 10:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում:

Նմանատիպ նյութեր