5218 դիտում
12:46 23-09-2016
Freedom Housе-ի պատասխանը՝ կազմակերպության՝ «հայամետ» լինելու Ալիևի հայտարարությանը
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որում նա մեղադրում է կազմակերպությանը «հայամետ» դիրքորոշում որդեգրելու մեջ։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական contact.az-ը, Ադրբեջանի նախագահը հայտարարությունն արել էր սեպտեմբերի 20-ին Եվրախորհրդարանի անդամների հետ հանդիպման ժամանակ։
Ի պատասխան՝ կազմակերպության գործող նախագահ Դանիել Քալինգաերտը խիստ քննադատության է ենթարկել Ալիևին և նրա կառավարությանը՝ ասելով. «Նախագահ Իլհամ Ալիևը վերջին 10 տարիներին ձևավորված քաղաքացիական հասարակության և քաղաքական ընդդիմության ակտիվիստների ձերբակալությունների ավանդույթի, ինչպես նաև մարդու իրավունքների սարսափեցնող իրավիճակի պատասխանատու դեմքն է։ Իսկ Freedom House-ը կշարունակի իր ջանքերը, որպեսզի հանրության ուշադրությունը գրավի Ալիևի կառավարության խախտումների և մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի վրա»։
Սեպտեմբերի 20-ին ԱԼիևը հայտարարել էր, թե Freedom House-ը հայամետ դիրքորոշում է որդեգրել և անընդմեջ հարձակումներ է գործում Ադրբեջանի վրա, որովհետև մեր երկիրը ոչ մի կապ չունի այդ կազմակերպության հետ։
Նմանատիպ նյութեր
3542 դիտում
19:03 28-09-2016
Ալիևի վարչակարգը ի ցույց դրեց արհամարհանք քաղաքացիների հանդեպ. Freedom House-ը ալիևյան հանրաքվեի մասին
Այս բաժնից
574 դիտում
18:59 11-02-2025
Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները
595 դիտում
18:09 11-02-2025
ԶՊՄԿ գլխավոր տնօրենն ուղերձ է հղել կոլեկտիվին