2127 դիտում
21:36 22-09-2016
Տոկիոյում անցկացվել է Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության 25-ամյակի կապակցությամբ Տոկիոյի «Օկուրա» հյուրանոցի սրահում Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է պաշտոնական ընդունելություն:
Միջոցառման հյուրերին ողջունեց Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը, ով իր խոսքում, մասնավորապես, անդրադարձավ անկախ Հայաստանի ձեռքբերումներին և երկրի հետագա զարգացման ծրագրերին: Հայաստանի Հանրապետության համար խորհրդանշական այս հոբելյանի համատեքստում դեսպան Պողոսյանը գոհունակություն հայտնեց հայ-ճապոնական սերտացող փոխգործակցության կապակցությամբ, որի խորհրդանիշերից մեկը դարձավ սեպտեմբերի 16-ին Տոկիոյի կենտրոնական պուրակներից մեկում տեղադրված «Բարեկամության խաչքարը»: Դեսպանը համոզմունք հայտնեց, որ վերջերս իրականացված նախաձեռնությունները և ակտիվ փոխայցելությունները նոր խթան կհանդիսանան հայ-ճապոնական համագործակցությունն առավել խորացնելու համար:
Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, հայ ժողովրդին և հյուրերին իրենց շնորհավորական ուղերձները հղեցին նաև Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Շունիչի Սուզուկին և «Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնության» նախագահ Յասումինե Սատակեն:
Ընդունելությանը ներկա էին Ճապոնիայի Ազգային ժողովի, կառավարության, պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Ճապոնիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, «Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնության», Ճապոնիա-Հայաստան ընկերակցության, Ճապոնիա-հայկական բարեկամության միության անդամներ, գործարարներ, արվեստագետներ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Նմանատիպ նյութեր
948 դիտում
11:51 29-09-2014
Տոկիոյում ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է անցկացվել
1291 դիտում
13:34 25-09-2015
Տոկիոյում ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է անցկացվել
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին