2663 դիտում
16:15 22-09-2016
Էներգետիկ համակարգը մեր երկրի ամենակայացած համակարգերից է. ՀՀ վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին, տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նա իր մասնագիտական կարողություններով ու փորձով կշարունակի օգտակար լինել:
Ներկայացնելով նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ նա հմուտ կառավարիչ է և լավատեղյակ է ոլորտին: Ընդգծելով, որ էներգետիկ համակարգը մեր երկրի ամենակայացած համակարգերից է և անդրադառնալով նախարարության առջև դրված խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ ակնկալում է նոր հայեցակարգ, որը տարածաշրջանային ակտիվ համագործակցություն կապահովի էներգետիկ շուկայում:
«Մենք ապրում ենք բավական բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, բայց միևնույն ժամանակ ռեգիոնալ համագործակցության ֆանտաստիկ հնարավորություններ ունենք, ունենք հզորությունների ավելցուկ, որը պետք է օգտագործենք: Ակնկալում եմ նաև, որ ակտիվ մասնակցեք նոր սակագների մեթոդաբանության ձևավորմանը: Գուցե մենք տնտեսագիտորեն որոշակի քայլերի գնանք, որոնք շատ մարդիկ չհասկանան, չընդունեն, բայց մենք սոցիալապես անապահով խավի կողքին կանգնելու խնդիր ունենք, մեր սակագնային քաղաքականությամբ որոշակի բիզնես ուղղությունների ոգևորելու և աջակցելու խնդիր ունենք, որոնք կարող են զարգանալ, տալ հավելյալ արժեք և միևնույն ժամանակ ընդլայնել մեր շուկաները»:
Կառավարության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել նաև ԲԷՑ-ի կառավարման համակարգի վրա՝ շեշտադրելով, որ այնտեղ անհրաժեշտ են որակապես նոր փոփոխություններ՝ ուղղված աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Նմանատիպ նյութեր
3518 դիտում
13:07 25-11-2016
Հայաստանի հետ համագործակցության ամենակայացած և ոչ խնդրահարույց ոլորտը ոռոգման համակարգն է. Ալեքսեյ Չերկաև
1384 դիտում
10:25 11-09-2019
Ցամաքուրդային համակարգերից օգտվելը կդառնա պայմանագրային հիմունքներով․ «ՀՀ»
2607 դիտում
17:22 17-12-2019
Չինաստանում Օզիլի անունը հանել են որոնողական համակարգերից և արգելել «Արսենալին» հիշատակել պետական ԶԼՄ-ներում
Այս բաժնից
1192 դիտում
21:08 06-02-2025
Հայտնի է, թե ովքեր կմասնակցեն «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին
940 դիտում
20:54 06-02-2025
Չկա Արցախ, հետևաբար, չկա ճանապարհ տալու պարտավորություն․ Էդմոն Մարուքյան
658 դիտում
20:52 06-02-2025
ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները