Չինաստանում բեռնատարը մեծ արագությամբ հարվածել է փոքրիկ դպրոցականների տեղափոխող ավտոբուսին. 13 երեխա վիրավորվել է. տեսանյութ
Չինաստանում առնվազն 13 երեխա է տուժել այն բանից հետո, երբ երկրի կենտրոնական հատվածում բախվել են բեռնատարն ու դպրոցականների տեղափոխող ավտոբուսը։
Ինչպես տեղեկացնում է Ria Novosti-ն, բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել է ավտոբուսի մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Խենան նահանգի Սույսյան շրջանում։
CCTV-ի Twitter-յան էջում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է ոչ մեծ բեռնատարը խաչմերուկներից մեկում հարվածում ավտոբուսին։