1663 դիտում
22:10 19-09-2016
Մեր համաքաղաքացիների վստահությունն ամենակարևոր ձեռքբերումն է մեզ համար. Երևանի քաղաքապետ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է խիստ հսկողությունը հասարակական վայրերում օրենսդրությամբ սահմանված ժամային գրաֆիկից հետո աղմուկի կանխարգելման ուղղությամբ:
Զեկուցվել է, որ մասնավորապես նախորդ շաբաթ քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով ստացվել է ահազանգ՝ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող բացօթյա սրճարաններից մեկի կողմից վերոնշյալ կարգի խախտման հետ կապված, որին օրենքով սահմանված կարգով տրվել է համապատասխան ընթացք: Հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ շարունակել խիստ հսկողությունը օրենքի պահանջի կատարման ու նմանօրինակ դեպքերը բացառելու ուղղությամբ:
Խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը զեկուցել է, որ նախորդ երկու շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվել է 340 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 316-ին տրվել է լուծում և սպառիչ պատասխան:
Նմանատիպ նյութեր
1422 դիտում
11:25 24-06-2015
Մեր համաքաղաքացիների վստահությունը ամենակարևոր ձեռքբերումն է մեզ համար. Տարոն Մարգարյան
4266 դիտում
22:16 17-07-2017
Տարոն Մարգարյան. «Մեզ համար անչափ կարևոր է մեր համաքաղաքացիների անվտանգ երթևեկության կազմակերպումը»
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը