211652_close_icon
views-count2179 դիտում article-date 13:17 18-09-2016

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայից ժամանած բժիշկներին

Սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայից ժամանած բժիշկների խմբին` ուղեկցությամբ դոկտ. Ժան Պիեռ Բերբերյանի: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Վերջինս Նորին Սրբությանը ներկայացրել է բժիշկների այցի նպատակները և հայցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը: Ողջունելով ֆրանսիացի բարեկամ ժողովրդի զավակների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Նորին Սրբությունը նրանց ցանկացել է հաճելի և անմոռանալի օրեր հյուրընկալ Հայաստան աշխարհում: Վեհափառ Հայրապետն արդյունավոր ծառայություն է մաղթել բժիշկներին` Աստծու զորակցությամբ շարունակ նպաստելու մարդկանց առողջ կյանքին:

Նմանատիպ նյութեր