3407 դիտում
21:31 17-09-2016
Հին սլավոնները թիթեռներին համարում էին մահվան նախագուշակներ
Ըստ քրիստոնյաների՝ թիթեռի կյանքի ցիկլի փուլերը ներկայացնում են կյանքը, մահը և հարությունը, այդ պատճառով հաճախ թիթեռին պատկերում էին մանուկ Քրիստոսի ձեռքում՝ որպես հոգու վերածնության ու հարության խորհրդանիշ։
Իսկ հին սլավոնները կապում էին թիթեռները հոգու գաղափարի հետ, այդ թվում մահացածների հոգու հետ՝ որպես մահվան նախագուշակներ։
Սլավոնների մոտ հանդիպում է նաև կախարդների հոգու՝ թիթեռ լինելու հավատալիքը, իսկ հարավային սլավոնները հաճախ գիշերային թիթեռներին անվանում են «վհուկներ»։
Բուլղարացիները հավատում էին, որ կախարդները անասնագոմ են բաց թողնում մեծ գույնզգույն թիթեռներ, որոնք տանում են նրանցից կաթը։ Առավել «վատահամբավ» հռչակով տարբեր ազգերի մոտ հայտնի է մեռած գլուխ իլիկաթիթեռը։
Նրա՝ մեջքին գանգ տեսքով նկարի հետ կապված են մի շարք լեգենդներ, ինչպես՝ ըստ հավատալիքների, նա դժբախտության, մահվան, պատերազմի և համաճարակի բոթաբեր է։
Այսպես՝ 1733 թ. համաճարակը ժողովուրդը կապում էր այս թիթեռների հայտնվելու հետ։ Իլ-դը-Ֆրանսում մինչ այժմ հավատում են, որ այս թիթեռի թեփուկը, ընկնելով աչքի մեջ, պատճառ կարող է դառնալ կուրության և հնարավոր արագ վախճանի։
Սլավոնների մոտ այս միջատների՝ հոգի լինելու գիտակցման հավատը արտահայտված է ոչ միայն նրա բարբառային անվանումների՝ «հոգի», «հոգյակ», այլև այս տեսակի ընդհանրական անվան մեջ. թիթեռ՝ «бабочка» բառը ծագում է նախասլավոնական «baba» արմատից, որը հնում նշանակել է «նախնի», «նախահայր»։
Նմանատիպ նյութեր
10972 դիտում
14:38 17-10-2016
«Ծեր տղամարդը հին գինի է, իսկ ծեր կինը` հին ջուր»․ Այսօր Ավետիք Իսահակյանի մահվան օրն է
4305 դիտում
21:00 11-09-2016
Հին եգիպտացիները հայտնի են որպես մահվան և մահվան պանթեոնին հատուկ ուշադրություն դարձնող ազգ
Այս բաժնից
10510 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am