4422 դիտում
21:00 11-09-2016
Հին եգիպտացիները հայտնի են որպես մահվան և մահվան պանթեոնին հատուկ ուշադրություն դարձնող ազգ
Հին եգիպտացիները իրենց պատվավոր մեռյալներին մումիֆիկացնում էին և շինում նրանց համար հսկայական մահարձաններ, որոնցից են Գիզայի բուրգերը։ Նրանց աստվածներից շատերը կապվածություն ունեին մահվան հետ։
Այսպես, Ամուտը, որի անունը նշանակում էր Խժռող՝ կամ Ոսկրակեր, դև-կին էր, որի մարմինը 1/3-ով կազմված էր կոկորդիլոսից, 1/3-ով գետաձիուց և 1/3-ով առյուծից՝ դրանք հին եգիպտացիներին հայտնի երեք խոշորագույն մարդակեր գազաններն էին։
Նրա տիտղոսներից էին «Մեռելներ Խժռողը» և «Սրտակերը»: Ամուտը հաճախ պատկերվել է Օսիրիսի դատի տեսարաններում մեղավորների «հոգի խժռողի» դերում։ Անուբիսը շնագայլի գլուխ ունեցեղ աստված էր։ Ի սկզբանե նա մեռելների ամենահզոր աստվածն էր, բայց հետագայում նրա իշխանության մի մասն անցել էր Օսիրիսին։
Անուբիսը մեռելների վերատեսուչն էր ու թույների, դեղերի և դեղամիջոցների հսկիչը: Նա իր անունները ստանում է թաղման արարողության անբաժան մասը լինելով, օրինակ՝ «Նա, որ իր սարից վեր է»՝ որն ընդգծում է նրա կարևորությունը որպես մահացածների և նրանց գերեզմանատների պաշտպան, և «Նա, որ զմռսման տեղում է»՝ որը կոչված է ասոցիացնել նրան մումիֆիկացման գործընթացի հետ։
Հին եգիպտական շատ այլ աստվածների նման՝ Անուբիսը նույնպես իրավիճակից ելնելով տարբեր դերեր է ստանձնում։
Նմանատիպ նյութեր
1163 դիտում
17:55 27-04-2014
Գազայի հատվածի հետ սահմանին եգիպտացիները հայտնաբերել են 6 թունել
3584 դիտում
12:36 20-04-2017
Խաղաղ պայմաններում մենք ազգ-այգեպան ենք, իսկ վտանգի պահին դառնում ենք ազգ-բանակ. Սերժ Սարգսյան
Այս բաժնից
3028 դիտում
13:07 13-01-2025
Եթե մեզ չլսեն, չենք աշխատելու, ազգին հանելու ենք ոտքի մեր սխալն ուղղելու համար. ոսկու շուկայի աշխատակից
2200 դիտում
12:20 13-01-2025
Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին
1792 դիտում
10:15 13-01-2025
Այսօր Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է