15854 դիտում
14:04 15-09-2016
«Մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը». ՀՀ վարչապետը հանձնարարականներ է տվել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնն ստանձնելուց հետո այսօր առաջին անգամ վարել է ՀՀ կառավարության հերթական նիստը:
Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը հանդես է եկել հայտարարություններով. «Առաջինը. շատ է խոսվում հանրությանը բավական հետաքրքրող թեմայի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Մենք աշխատում ենք, ստեղծում ենք համապատասխան նոր հանձնաժողովներ, որպեսզի կոորդինացնենք դա: Բայց այս պահին ուզում եմ Պետական եկամուտների կոմիտեին տալ հանձնարարական. առաջին հերթին մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց գործառույթները: Ելնելով դրանից՝ ապահովել ոչ կարգապահ և արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների և ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարումը։ Երկրորդ, հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր և միջին ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում, մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառում և գործունեության թափանցիկության ապահովում: Աշխատակազմին՝ նախապատրաստել ավելի մանրամասն հանձնարարական, բայց այս գործողությունները, պարո՛ն Հովսեփյան, Դուք պետք է կատարեք առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու։ Որևիցե ձևակերպում, որևիցե ստուգում չպետք է խանգարի իրենց ամենօրյա գործունեությանը:
Երկրորդը՝ սոցիալական մասով. առաջարկում եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Էներգետիկայի և բնական պաշարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին։ Խոսքն ինչին է վերաբերում․ մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական: Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար։ Հանձնարարականը նույնպես կձևակերպվի, ժամկետները կսահմանվեն։ Այս ամենը պետք է անել ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք այդ ծառայությունները մատուցում են» :
Նմանատիպ նյութեր
2307 դիտում
14:36 23-01-2014
Գազի դիմաց վարձավճարը կմնա նույնը սոցիալապես անապահով խավերի համար
1661 դիտում
12:36 10-11-2021
Սոցիալապես անապահով սպառողների համար ջրի սակագինը չի բարձրանա. մնացածի համար քննարկվում է 200 դրամի տարբերակը
2125 դիտում
12:50 27-12-2018
ՀԾԿՀ-ն սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու որոշում է ընդունել
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը