Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մտադիր է վաղն առավոտյան ուղևորվել Կրամատորսկ
Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն ու Ժան-Մարկ Էրոն այսօր ժամանել են Կիև։ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մտադիր է այցելել նաև Ուկրաինայի արևելյան շրջաններ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Վաղը առավոտյան նա ծրագրում է ուղևորվել Կրամատորսկ (Դոնեցկ)»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զավսան Շեբլին։ Նշվում է, որ սկզբում նա Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։ Ավելի վաղ Շտայնմայերը հայտարարել էր, որ Դոնբասում կարելի է պայմանավորվել առանց նախապայմանների կրակի դադարեցման կայուն ռեժիմի վերաբերյալ։