Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր «Ղազախ-Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով, սեպտեմբերի 12-ին, ժամը 12:20-ից վերսկսվել է: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը: