Օգոստոսի 20-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ» ընկերությանը, որ նախօրեին Վրաստանի տարածքում՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով օգոստոսի 20-ին՝ ժամը 23:45-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ «Գազպրոմ»-ը իր պահուստային պաշարներով մինչև գազամատակարարման բնականոն ընթացքի վերականգնումն ամբողջապես կապահովի Հայաստանը գազով: