6438 դիտում
08:17 13-09-2016
Հայաստանում բնական գազի սպառման ծավալը նվազել է 12 տոկոսով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում բնական գազի սպառման ծավալները շարունակում են նվազել։ Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով բնական գազի սպառման ծավալները նվազել են ավելի քան 12 տոկոսով։
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ էներգետիկայի ոլորտի սպառած գազի ծավալների կտրուկ՝ 36 տոկոսով նվազումից բացի՝ նվազել են նաև արդյունաբերության և գազալցակայանների սպառած գազի ծավալները։ Հատկապես գազալցակայանների սպառած գազի ծավալների անկման փաստն ուշագրավ է, քանի որ վերջին տարիներին այդ ցուցանիշը միմիայն աճել է։
Այդ հանգամանքը բացատրվում էր Հայաստանում գազով շահագործվող ավտոմեքենաների թվի անընդհատ աճով։ Սակայն այս տարի առաջին անգամ գազալցակայանների կողմից բնական գազի սպառման ցուցանիշը անցած տարվա համեմատ 9 միլիոն 500 հազար խորանարդ մետրով նվազել է։ Սա ուղղակի փաստում է, որ Հայաստանում բնակչության թիվը գնալով ավելի է նվազում, հետևաբար շահագործվող ավտոմեքենաների թիվը նույնպես պակասում է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1129 դիտում
20:31 04-01-2024
Թուրքիայում գրանցվել է բնական գազի սպառման ծավալի նվազում
1124 դիտում
17:36 30-09-2014
Այս տարի 30 տոկոսով նվազել է Ուկրաինայից Մաքսային միության երկրներ արտահանման ծավալը
7867 դիտում
20:52 13-07-2017
Ադրբեջանում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 5,5 տոկոսով
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1825 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8895 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին