Փրկարարները քաղաքացուն անվնաս իջեցրել են արձանից և հանձնել ոստիկաններին
                        Սեպտեմբերի 12-ին, ժամը 14.08-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին «Սասունցի Դավիթ» արձանի մոտակայքում է գտնվում և նա հոգեպես անհավասարակշիռ վիճակում է. անհրաժեշտ է հոգեբանական խորհրդատվություն։
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: 
Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է արձանի վրա։
Փրկարարները Է. Զ.-ին անվնաս իջեցրել են արձանից և հանձնել ոստիկաններին։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

