Լեհաստանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Մոսկվայում Լեհաստանի դեսպանատունը ՌԴ իշխանություններին է հանձնել նոտա, որում բողոք է արտահայտվում ռուս սահմանապահների կողմից բելառուսական սահմանով Լեհաստանի քաղաքացիների մուտքը թույլ չտալու առնչությամբ, հաղորդում է Ria Novosti-ն։
Լեհական մամուլի փոխանցմամբ՝ բացի լեհերից, ովքեր իրենց անձնական ավտոմեքենաներով են և որոնց մեջ դիվանագիտական ներկայացուցիչ կա, սահմանին են մնացել նաև Չեխիայի ու Լիտվայի քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին դադարեցվել է Ռուսաստանի և Լեհաստանի միջև տեղի սահմանային երթևեկության կանոնակարգման մասին համաձայնագիրը։