211652_close_icon
views-count2835 դիտում article-date 13:49 08-09-2016

Անցած 4 ամիսների ընթացքում Երևանի կենդանաբանական այգին ունեցել է շուրջ 236000 այցելու

Երևանի քաղաքապետարանի ծրագրով բարեկարգված ու նոր հարմարություններով ապահովված Երևանի կենդանաբանական այգին հանգստի յուրօրինակ վայր է դարձել մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար: Անցած 4 ամիսների ընթացքում այգին ունեցել է 236000 այցելու, որից 65000-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, հնարավորություն է ունեցել այցելելու անվճար: Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգում արդեն իսկ մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ իրականացվող վերանորոգման և բարեկարգման ծրագրի երկրորդ փուլը:

Նմանատիպ նյութեր