31979 դիտում
10:25 08-09-2016
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. ոչխարատերը նախորդ վնասներից տակից դուրս չեկած՝ կրկին հերթական խոշոր վնասը կրեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Լուսաբացին ГАЗ 31105 մակնիշի 04 ՍՍ 604 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 39-ամյա Վահագն Ամիրյանը Երևան-Զովունի ավտոճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարկել ոչխարների հոտին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ ոչխարներից 2-ը տեղում սատկել են, իսկ 10-ից ավելի ոչխար էլ վնասվածքներ է ստացել։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Փաստի առթիվ ՃՈ սպայական ջոկի տեսուչի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում ոչխարների տերը, ով ազգությամբ եզդի է, մեղադրում էր վարորդին, որ չի տեսել ճանապարհն անցնող ոչխարի հոտը, վարորդն էլ ընդունում էր մեղքը, սակայն մեղքի իր բաժինն ունի նաև ոչխարների տերը, քանի որ ոչխարների հոտը նրա մեղքով է անցել փողոցը։
Ոչխարների տերը նաև բողոքում էր, որ ամիսներ առաջ շները հոշոտել են իր ոչխարները, սակայն լրագրողները միայն լուսաբանեցին և իրեն ոչ մի ֆինանսական օգնություն չցուցաբերեցին՝ ասելով. «Տելևիզրով ցույց տվեցին, բայց բան չարեցին»։
Այս դեպքում նաև մեղավորը է հենց ինքը, ով պետք է զգոն լիներ, որպեսզի ոչխարի հոտը չանցներ փողոցը, երբ գիտի, որ այդ ժամին տրանսպորտային միջոցի շարժ կա։
Երբ նրան ասվեց, որ վարորդն այնքան էլ մեղավոր չէ, նրա մի քանի ընկերներն ու ազգականները նեղսրտեցին ու սկսեցին հիստերիկ շարժումներ անելով ողջ մեղքը գցել վարորդի և լրագրողների վրա։
Դեպքի վայր է ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, ով հայտնեց, որ իրենք վիրավոր գառների համար պարտավոր չեն փոխհատուցում անել, այլ միայն սատկած գառների համար, երբ տերը համապատասխան տեղեկանքներ կներկայացնի։ Ճիշտ է, այդ դեպքում մեղավոր են և վարորդը, և ոչխարատերը, սակայն ցանկալի կլիներ, որպեսզի ԱՊՊԱ-ն գոնե այս անգամ կանգներ և վարորդի և ոչխարատիրոջ կողքին՝ կատարելով լիարժեք փոխհատուցում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5776 դիտում
18:58 12-06-2015
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. ընկույզի չափ կարկուտը վնասներ է պատճառել Լոռու մարզի Ճոճկան գյուղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5611 դիտում
23:55 05-05-2014
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. բազմազավակ ընտանիքը մնացել է առանց տանիքի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
9525 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին